1597 դիտում
14:55 17-11-2021
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը։ Ուսանողությունը պայծառ ու անմոռանալի շրջան է, երբ ուզում ես հասցնել ամեն ինչ, միանգամից գրավել բոլոր բարձունքները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ուսանողները շատ օգնականներ ունեն, օրինակ՝ մեսենջերները: Ստորև կներկայացնենք Viber-ի գործառույթները, որոնք կարող են օգտակար լինել ուսումնական գործընթացում՝ ժամանակը ճիշտ կազմակերպելու և համակուրսեցիների հետ շփվելու համար։
Խմբային տեսազանգեր
Համաճարակի ընթացքում միլիոնավոր ուսանողներ ձեռք բերեցին հեռավար ուսուցման փորձ՝ խմբակային տեսազրույցներում: Իսկապես, այս ընթացքում մեր կյանքը շատ է փոխվել, և առցանց կրթության ձևաչափը դեռ շատ արդիական է: Մեսենջերը պարզ և անվճար հավելված է, որը տեղադրված է ցանկացած սմարթֆոնի վրա և կարող է օգտագործվել նաև համակարգիչներում։ Այդ իսկ պատճառով այն լավագույնն է առցանց դասախոսությունների և սեմինարների համար: Քանի որ մինչև 35 հոգի կարող են միաժամանակ մասնակցելViber-ի խմբակային տեսազանգերին առանց ժամանակի սահմանափակման, այն առցանց դասեր կազմակերպելու լավագույն գործիքներից մեկն է։ Տեսազանգերը կարող են օգտակար լինել նաև խմբային առաջադրանքներ կատարելիս կամ առցանց խնջույքներ կազմակերպելիս. դրանց օգտագործումն ուղղակի կախված է ձեր երևակայությունից։
Համայնքներ և խմբային զրույցներ
Ուսման վերաբերյալ տարբեր տեղեկություններով կիսվելու համար ուսանողներն ու ուսուցիչները կարող են օգտվել խմբային չաթերից կամ Viber համայնքներից:
Ուսանողները կարող են ստեղծել խմբային զրույց հաղորդակցության, քննարկման կամ ուսումնական նյութերի փոխանակման համար. ամեն ինչ կպահվի մեկ վայրում։ Չաթի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունի ներգրավվել քննարկմանը, կիսվել իր մեկնաբանություններով կամ ուղարկել զվարճալի նկար։ Խմբային զրույցի մթնոլորտը կարող է լինել պաշտոնական կամ ոչ ֆորմալ, դա ձեր որոշելիքն է:
Չաթը չծանրացնելու և տեղեկատվության համակարգման համար ուսմանը չվերաբերող հաղորդագրությունները կարող եք ուղարկել անհետացող նամակների տեսքով։ Ընտրեք «Միացնել անհետացող հաղորդագրությունները» չաթի կարգավորումներում, ձեր հաղորդագրության համար ժամաչափ սահմանեք 10 վայրկյան, րոպե, ժամ կամ օր, և այն ավտոմատ կերպով կջնջվի: Այսպիսով, չաթում կմնա միայն կարևոր տեղեկատվությունը, և ոչ ոք դեմ չի լինի ոչ պաշտոնական հաղորդակցությանը։
Ի տարբերություն խմբակային չաթի, որտեղ բոլոր մասնակիցները կարող են հաղորդագրություններ գրել, Viber-ի փակ համայնքում այս հնարավորությունն ունեն միայն ադմինիստրատորներն ու սուպերադմինները։ Այս գործառույթն օգտագործելիս անհրաժեշտ տվյալները միշտ տեսադաշտում կլինեն և այլ քննարկումների շարքում չեն կորչի։ Ցանկացած նոր ավելացված մասնակից կկարողանա տեսնել զրույցի ամբողջ պատմությունը, եթե միացնեք համապատասխան կարգավորումը:
Համայնքները հիանալի են ուսանողների համար նախատեսված իրադարձությունները, առաջադրանքները, գնահատականները և այլ կարևոր տեղեկություններ ուղարկելու համար։
Համայնքներում կարող եք նաև հարցումներ և քվեարկություններ իրականացնել բոլոր անդամների միջև: Օրինակ, այս գործառույթի օգնությամբ կարող եք հեշտությամբ քվեարկել և ընտրել խմբի ղեկավարին կամ որոշել ուսանողական արշավ մեկնելու ժամկետները։
Հիշեցումներ
Ուսանողների համար կարևոր է ոչ միայն դասախոսների և համակուրսեցիների հետ շփման հարմարավետությունն ու տեղեկատվության փոխանակումը, այլև ինքնակազմակերպումը: Որպեսզի չմոռանաք կարևոր գործերի մասին և բաց չթողնեք ոչ մի վերջնաժամկետ, պետք է գրի առնեք ամեն ինչ։ Այս հարցումևս մեսենջերներն օգնության են հասնում. այս գործառույթը բավականին հարմար է, քանի որ առաջիկա գործերի մասին բոլոր տեղեկությունները կարող են պահվել այնտեղ, որտեղ շփվում եք ընկերների հետ: Viber-ում կա հատուկ չաթ՝ «Իմ գրառումները», որտեղ առկա բոլոր գրառումները ավտոմատ կերպով վերածվում են առաջադրանքի կետերի։ Առաջադրանքներն իրականացնելուց հետո այն կարող եք նշել որպես կատարված. այս կերպ դուք կտեսնեք, թե ինչնեք արդեն արել և ինչը դեռ պետք է ավարտին հասցնել:
Յուրաքանչյուր գրառման վրա կարող եք նաև հիշեցում սահմանել, այնպես հաստատ չեք մոռանա կարևոր վերջնաժամկետի կամ կարևոր խնդիրների մասին: Գործընթացը շատ հեշտ է՝ Viber հավելվածի «Իմ նշումները» չաթում ստեղծեք հաղորդագրություն ցանկալի առաջադրանքով, սեղմեք դրա վրա և ընտրեք «Սահմանել հիշեցում»:
AR դիմակներ և զտիչներ
Ուսանողությունը ոչ միայն ինտենսիվ կրթությունն է, այլև հետաքրքիր շփման, երեկույթների, հիշարժան իրադարձությունների և, իհարկե, նոր ծանոթությունների շրջան է: Ձեր շփումը հնարավորինս վառ, զվարճալի և զգացմունքային դարձնելու համար Viber մեսենջերում օգտագործեք AR դիմակներ և զտիչներ:
Ընդլայնված իրականության դիմակներն արձագանքում են դեմքի շարժումներին. լուսանկարելիս և տեսանյութեր անելիս կարող եք ժպտալ կամ աչքով անել, իսկ դիմակը կկրկնի դեմքի շարժումները: Դրանք կօգնեն զարմացնել ձեր զրուցակցին և ավելի հետաքրքացնել հաղորդակցությունը մեսենջերում։
Viber-ում արդեն հասանելի են տասնյակ AR դիմակներ՝ բազմազան էֆեկտներով՝ կենդանիների դիմակներ, գեղեցկություն, ընդլայնված իրականության զտիչներ. ընտրեք ձեզ դուր եկածը և կրեատիվություն հաղորդեքշփմանը: Պատկերացրե՛ք, թե ինչպես կզարմանան և կզվարճանան ձեր համակուրսեցիները, երբ խմբային նամակագրության մեջ ստանան ձեր զվարճալի լուսանկարը կամ տեսանյութը, օրինակ՝ ռոք դիվայի կամ սրամիտ հրեշտակի կերպարում:
GIF-եր և սթիքերներ
Առանց էմոջիների և սթիքերների շփումն արդեն անսովոր է մեզ համար. դրանք օգնում են ճշգրիտ փոխանցել զգացմունքներն առցանց հաղորդակցության ընթացքում, երկխոսություններն ավելի աշխույժ դարձնել: Իսկ ի՞նչ կասեք սթիքերների և GIF-երի մասին: Viber-ում բոլորը հեշտությամբ կարող են ստեղծել տարատեսակ անիմացիաներ և պիտակներ։
Օրինակ՝ դուք կարող եք ստեղծել խմբի կամ հոսքի զվարճալի սթիքերների փաթեթ զվարճալի պահերով, որոնք անպայման կուրախացնեն չաթի բոլոր անդամներին։ Փաթեթում կարող են տեղակայվել մինչև 24 «պիտակներ»՝ հիմնված լուսանկարների, պատկերասրահում առկա պատկերների կամ անմիջապես Viber-ում նկարած ուրվագծերի վրա, որոնք կարող են լրացվել մակագրություններով կամ այլ սթիքերներով: Վառ էմոցիաները միանշանակ ապահովված են։

Նմանատիպ նյութեր
988 դիտում
14:17 29-09-2024
Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը
2545 դիտում
15:17 30-09-2016
Աշխարհում նշվում է Թարգմանչի միջազգային օրը
1436 դիտում
16:00 14-11-2021
Նոյեմբերի 14-ն աշխարհում նշվում է՝ որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր
Այս բաժնից
715 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները
868 դիտում
20:36 22-11-2024
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը
904 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները