211652_close_icon

Բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները. Երևանի քաղաքապետարան

views-count3601 դիտում article-date 21:27 06-01-2026
Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։

Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։ Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։

Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները, որոնց համայնքը աջակցում է անհրաժեշտ մաքրման միջոցներով։  

Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր