Արագյուղում 1 շաբաթ է՝ խմելու ջրի խողովակը վնասվել է, ու ջուրը հոսելով կորչում է. «Վեոլիա ջուրը» բնակիչների ահազանգերին պատասխանում է, թե հայտը գրանցված է. գյուղացիները խնդրանքով դիմում են ՀԾԿՀ նախագահին ու Կոտայքի մարզպետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Արդեն 1 շաբաթից ավելի է՝ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի Արագյուղ բնակավայրի 6-րդ փողոցում, ըստ բնակիչների, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է գալիս և աննպատակ կորչում։
Այսօր՝ հունվարի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«21-րդ դարում ենք ապրում ու էդ դարում 1 շաբաթից ավելի է՝ չենք կարողանում հասկանալ, թե ի վերջո որ ընկերությունն է, որ պետք է մեր դարդին դարման լինի։ 1 շաբաթ է՝ խմելու ջրի խողովակը Արագյուղի 6-րդ փողոցում վնասվել է ու ջուրը գետնի տակից դուրս է գալիս, ոչ մի պատկան կառույց մատը մատին չի տալիս։ 1 շաբաթ է՝ ամեն օր զանգահարում ենք «Վեոլիա ջուր»։ Այսօր նույնպես զանգահարում ենք, սակայն նույն «քոփի փեսթ» արած նախադասությունն ենք լսում՝ «ձեր զանգը գրանցված է, մասնագետները կմոտենան»։ Կամ էլ արդեն երբ պատասխանում են մեր զանգերին, ասում են՝ «գիտենք, Արագյուղի 6-րդ փողոցից եք զանգահարում»։
Հիմա ուզում ենք հասկանալ՝ ինչու են նման քար անտարբերություն դրսևորում էդ «Վեոլիա ջրում»։ Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը 0 մակարդակի սպասարկում ենք ստանում։ Էլ «Վեոլիա ջրից» հույս չունենք։ Նրանք տզրուկի նման մեր արյունն են ծծում։ Ստիպված հիմա խնդրանքով դիմում ենք Հանրային ծառայություններւ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որովհետև լսել ենք, որ իրենք կարողանում են հասկանալ քաղաքացիների խնդիրները և ամեն հնարավորն անում են խնդիրը լուծելու համար։ Խնդրում ենք պարոն Մ. Մեսրոպյանին և Ա. Սահակյանին մեզ հուզող այս խնդրով զբաղվեն, հակառակ դեպքում չգիտենք ինչ միջոցների դիմել։ Հո չենք գնալու ճանապարհ փակենք, դրա ձևը մենք լավ գիտենք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։