211652_close_icon

Հայտնում եմ Իսրայելի կառավարության աջակցությունն ԱՄՆ-ի վճռական գործողություններին. Նեթանյահու

views-count1456 դիտում article-date 19:21 04-01-2026
Վենեսուելայի վերաբերյալ ես ուզում եմ հայտնել Իսրայելի կառավարության աջակցությունը Միացյալ Նահանգների վճռական գործողություններին՝ այս տարածաշրջանում ազատությունն ու արդարությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրեական պետության կաբինետի շաբաթական նիստին, գրում են իսրայելական ԶԼՄ-ները։ 

«Պետք է ասեմ, որ Լատինական Ամերիկայում այժմ հեղափոխություն է ընթանում։ Մի շարք երկրներ վերադառնում են ամերիկյան առանցքին և, ինչպես և սպասվում էր, Իսրայելի հետ կապերին։ Մենք ողջունում ենք սա, ողջունում ենք նախագահ Թրամփի որոշումը և ողջունում ենք ամերիկյան զինվորականներին, որոնք անթերի գործողություն իրականացրին», - ասել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Թրամփը տեղեկացրել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս են բերվել երկրից: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ժամանակավորապես վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր