211652_close_icon

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին ազատ արձակել Մադուրոյին

views-count1693 դիտում article-date 21:58 03-01-2026
Ռուսաստանը վճռականորեն կոչ է անում ԱՄՆ ղեկավարությանը ազատ արձակել Վենեսուելայի օրինական ընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։շ

«Հաշվի առնելով այն հաստատված տեղեկությունները, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գտնվում են Միացյալ Նահանգներում, մենք վճռականորեն կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այս դիրքորոշումը և ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ընտրված նախագահին և նրա կնոջը», – ասվում է հայտարարության մեջ։

Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Վենեսուելայի փոխնախագահ Դ.Ռոդրիգես Գոմեսի հետ: 

Ս. Վ. Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ագրեսիայի պայմաններում՝ նշելով՝  Ռուսաստանը կշարունակի աջակցել Բոլիվարյան կառավարության ուղեգծին, որն ուղղված է երկրի ազգային շահերի եւ ինքնիշխանության պաշտպանությանը:

Կողմերը հանդես են եկել հետագա էսկալացիան թույլ չտալու և երկխոսության միջոցով իրավիճակից ելք գտնելու օգտին։

Զրույցի ընթացքում հայտարարվել է Ռուսաստանի և Վենեսուելայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ տրամադրվածություն:

Նմանատիպ նյութեր