211652_close_icon
views-count26063 դիտում article-date 10:30 15-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի կինը գազային նյութ է փչել «Կարգին Շինանյութ»-ի 20-ամյա վաճառողուհու և 18-ամյա վաճառողի աչքերին․ վերջիններս «երկու աչքի քիմիական այրվածք, 1-ին աստիճան» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարգարյան փողոցում ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ օպերատիվ խումբը, բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ ժամը 18։10-ի սահմաններում «Մալայան» ակնաբուժական կենտրոնից հաղորդում է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում անհայտ անձի կողմից քիմիական անհայտ նյութ փչելու հետևանքով «երկու աչքի քիմիական այրվածք, 1-ին աստիճան» ախտորոշմամբ շտապ օգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել երկու քաղաքացու։

«Մալայան» ակնաբուժական կենտրոն  մեկնած ոստիկանները պարզում են որ վիրավորները Երևանի բնակիչներ 20-ամյա Մարգարիտա Ա․-ն է և 18-ամյա Հակոբ Ա․-ն։ 

 Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում  Բաշինջաղյան փողոցի 173/4 հասցեում գործող «Կարգին Շինանյութ» խանութի հետնամասում անհայտ անձը մոտեցել է Մարգարիտա Ա․-ին և Հակոբ Ա․-ին ու գազային նյութ փչել նրանց աչքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

 Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է օտարեկրացի Ֆլորիա Ֆոգտնը և ձեռնարկում  են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Ա․-ն և Հակոբ Ա․-ն աշխատում են «Կարգին Շինանյութ» խանութում՝ որպես վաճառողներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր