211652_close_icon

Անցնող տարին ցույց տվեց, որ հավատը, կրթությունը և համերաշխությունը կարող են դառնալ իրական շարժիչ ուժեր․ Ստեփան Սարգսյան

views-count2563 դիտում article-date 20:27 31-12-2025
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Նոր տարին մեզ համար միայն օրացուցային փոփոխություն չէ, այլ հնարավորություն՝ ամփոփելու անցած ուղին և պատասխանատվությամբ նայելու առաջ։ Անցնող տարին ցույց տվեց, որ հավատը, կրթությունը և համերաշխությունը կարող են դառնալ իրական շարժիչ ուժեր։ 

«Կրթվելը նորաձև է» շարժումը միավորեց մարդկանց անձի, հասարակության զարգացման և առաջընթացի գաղափարի շուրջ, իսկ մեր հանրապետության պատմության մեջ առաջին «Հայաստանի Հանրապետության Աղոթք-Նախաճաշը»» դարձավ խաղաղ երկխոսության և համատեղ աղոթքի կարևոր հանգրվան։

Մուտք գործելով նոր տարի՝ թող Աստված օրհնի մեր ճանապարհը իմաստությամբ, համբերությամբ և ծառայության պատրաստակամությամբ։ 

Թող ճշմարտությունը առաջնորդի մեր որոշումները, սերը՝ մեր հարաբերությունները, իսկ հույսը՝ մեր գործերը՝ ի բարօրություն մարդու և Հայաստանի Հանրապետության։

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Ստեփան Սարգսյան
Նախագահ, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ

Նմանատիպ նյութեր