211652_close_icon
views-count27233 դիտում article-date 23:33 19-05-2018

Գերմանական ԶԼՄ-ների կարծիքով, Պուտինը Մերկելին ցույց տվեց իր իրական ուժը

Գերմանական լրատվամիջոցները վերլուծել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը կայացավ մայիսի 18-ին՝ Սոչիում, ու եկել են եզրահանգման, որ ռուսական առաջնորդը «կարողացավ իր հյուրին ցույց տալ, թե ով է տան տերը»: Ըստ Bild-ի, «Պուտինը ցուցադրեց իր ամբողջ ներուժն ու ցույց տվեց, որ նա ոչ միայն իր ամառային նստավայրի, այլ նաև՝ համաշխարհային քաղաքական ասպարեզի տեր ու տիրակալն է»: Մասնավորապես, գերմանացիները ուշադրություն են դարձրել, որ Մերկելի այցից քիչ առաջ Սոչի է ժամանել նրա «գլխավոր թշնամին». Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը Պուտինի հետ միասին «տոնել» է ահաբեկիչների նկատմամբ տարած հաղթանակը: «Ռուս ղեկավարի ծանր ժամանակացույցի պատճառով կանցլերը ստիպված եղավ սեղմել այն ձեռքը, որով Պուտինը բառացիորեն նախօրեին շնորհավորել էր «գազային մարդասպանին»: Նշենք, որ Սոչիում Պուտինի և Մերկելի միջև հանդիպման ժամանակ քննարկվել են տասնյակ հարցեր, մասնավորապես՝ Սիրիայի իրավիճակը, ուկրաինական զարգացումները և «Հյուսիսային գազուղի-2» նախագիծը:

Նմանատիպ նյութեր