211652_close_icon
views-count3658 դիտում article-date 16:06 14-02-2020

Ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվն աճել է

Հայաստանում 2018-ի կեսից սկսած արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների՝ ներմուծում և արտահանում իրականացնող տնտեսավարողների թիվը աճել է. 2019-ին արձանագրվել է 12 հազար 245 տնտեսավարող: «[url=https://https://armenpress.am/arm/news/1004952.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «2014-ի սկսած ԱՏԳ-ով զբաղվող տնտեսավարողների քանակը կայուն եղել է մոտ 5000: 2018-ի կեսերից արդեն զգալի աճ է արձանագրվել, և մինչև այսօր տնտեսավարողների թիվը հասել է 12 հազար 245-ի՝ աճելով 121 տոկոսով»,-ասաց Ներսիսյանն ու նշեց՝ 2019-ին տնտեսավարողների թիվը աճել է 2607-ով կամ 27 տոկոսով: 2018-ին հայտնվել է 4086 նոր տնտեսավարող, աճը կազմել է 73.6 տոկոս: Ներսիսյանը նշեց՝ նման աճը բացատրվում է Նուրֆոլգի հայտնի սխեմայի փլուզմամբ, երբ առևտրով զբաղվող տնտեսավարողներն իրենք իրենց ԱՁ-ներով սկսել են զբաղվել ներմուծմամբ, մաքսազերծմամբ և այլն: 2019-ի աճը ոչ մի միտում չունի: «Ոչ մի մաքսային կամ հարկային վարչարարություն չի փոփոխվել 2019-ին, որ կհանգեցներ արհեստական աճի: Սա նշանակում է, որ տնտեսավարողների քանակը տնտեսական աճի հետ համահունչ մեծանում է»,-ասաց նա: 2018-ին մաքսային մարմինների կողմից կատարվել է 476 հազար 980 ձևակերպում, իսկ 2019-ին՝ 888 հազար 280 ձևակերպում՝ աճելով 54 տոկոսով:

Նմանատիպ նյութեր