211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ՝ Լոռու մարզի Բազում գյուղում տեղի ունեցած «Toyota Land Cruiser» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների բախումից. կային վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count3271 դիտում article-date 18:43 25-12-2025
SHAMSHYAN.com-ը դեկտեմբերի 16-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Բազում գյուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, ինչի հետևանքով կային վիրավորներ։ Բախվել էին «Toyota Land Cruiser» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտոմեքենաների բախումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 16-ին ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Բազում գյուղի վարչական տարածքում բախվել էին Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 55-ամյա Հովիկ Ս․-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդները և «Jeep»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Միքայել Հովհաննիսյանի գլխավորությամբ։
 
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Վուրգ Ոսկանյանը, Սերյոժա Ղազարյանը, Արման Անդրիասյանը և  Ալիկ Յարալյանը։ 

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր