211652_close_icon

Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին. Տիգրան Ավինյան

views-count949 դիտում article-date 22:50 21-12-2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին կատարած աշխատանքի համար:

«Շնորհակալ եմ Երևանի համայնքային դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին՝ իրենց նվիրված աշխատանքի, մեծ պատասխանատվության ու կրթական համակարգի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

Ուսումնական հաստատությունների արդյունավետ գործունեությունը մեծապես պայմանավորված է այն ղեկավարներով, ովքեր ամեն օր հոգ են տանում երեխաների կրթության, անվտանգության և զարգացման մասին։
Ոլորտում ունեցած ներդրման համար տնօրեններին հանձնել եմ շնորհակալագրեր»։

Նմանատիպ նյութեր