7108 դիտում
15:42 09-02-2020
Շենգավիթի թաղապետը հավաքել է մանկապարտեզների տնօրեններին, ապա ոստիկանների է կանչել. Forrights.am
Երկու օր առաջ, երեկոյան տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթի թաղապետարանում: Թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը հրավիրել է ժողովի համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին, հրահանգելով, որ իրենց հետ բերեն սննդամթերքի մուտք ու ելքի մատյանները, տեղեկացնում է [url=https://forrights.am/2020/02/09/%d5%b7%d5%a5%d5%b6%d5%a3%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%b2%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1/?fbclid=IwAR2i2Odg63M5TMFK1GiDa70up0CLIDwHsVTMwhPPXT3AlMTEQrib_M9kdWQ]Forrights.am[/url]–ը:
Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները և առգրավել են դրանք:
«Թաղապետը մեզ մատյաններով կանչել էր ուրբաթ օրը, ժամը չորսին: Այդ ընթացքում նա, հավանաբար, ոստիկաններ էր հրավիրել, ու ոստիկանները չէին գալիս: Մեզ պահեցին մինչև գիշերվա տասը: 21 մանկապարտեզների տնօրեններիս»,- կայքի հետ զրույցում ասել է տնօրեններից մեկը՝ խնդրելով չհրապարակել իր անունը: Նա նաև ասել է, որ տնօրենները տագնապած են ու վիրավորված:
Forrights.am-ի հարցին, թե ինչու էր իրենց հրահանգված մատյաններով գալ ժողովի, նա պատասխանել է. «Ասել էր՝ խախտումներ եք անում, բոլորիդ մատյանները բերեք, նայեմ, հարց կա դրանց հետ կապված: Երևի, դա պետք էր, որ բոլորին մի տեղ հավաքի, ոստիկաններն էլ եկան, վերցրեցին մատյանները, արձանագրություն կազմեցին: Ասում էին՝ կասկածում ենք, որ անազնիվ բաներ եք արել»:
Մանրամասներն՝ [url=https://forrights.am/2020/02/09/%d5%b7%d5%a5%d5%b6%d5%a3%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9%d5%ab-%d5%a9%d5%a1%d5%b2%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%a1%d5%b6%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1/?fbclid=IwAR2i2Odg63M5TMFK1GiDa70up0CLIDwHsVTMwhPPXT3AlMTEQrib_M9kdWQ]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
13035 դիտում
17:46 05-03-2022
«Գարիկ Սարգսյանն ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել մանկապարտեզների տնօրեններին»․ հայտարարություն
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր