211652_close_icon

Պուտինը ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ

views-count1075 դիտում article-date 13:19 21-12-2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպման շրջանակներում առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս երկու օրերի ընթացքում Պուտինը անպայման անհատապես կհանդիպի բոլորի հետ։ Նման ոչ պաշտոնական շփման օրերը միշտ ուղեկցվում են առանձին ոչ պաշտոնական երկկողմ շփումներով։ Հենց դրանում էլ կայանում է այս ձևաչափի արժեքը», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի և Ալիևի հետ Սանկտ Պետերբուրգում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին կհաջորդի դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը:  

Նմանատիպ նյութեր