Պուտինը Երևանում հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ռոհանիի հետ
Ռուսաստնի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի շրջանակում, որը հոկտեմբերի 1-ին կկայանա Երևանում, առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Միջոցառման շրջանակում կկայանան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի ու Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: