211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «ՎԱԶ 2107»-երը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2077 դիտում article-date 11:43 20-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են 48-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 32-ամյա Համլետ Վ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդներից Համլետ Վ․-ն և ուղեևոր 59-ամյա Ծովինար Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրն են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները ՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչատուր Սաֆարյանը և Մարտին Յայլոյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր