211652_close_icon

Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելեց «Բաղրամյան» կայարան

views-count2104 դիտում article-date 19:12 18-12-2025
Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այցելեց «Բաղրամյան» կայարան, որտեղ մեկնարկել են կայարանի նախասրահի ապակեպատ վիտրաժային կոնստրուկցիաների փոխարինման աշխատանքները։

Տեղում ծառայությունների պատասխանատուները և շինարարական կազմակերպության աշխատակիցները ներկայացրեցին արդեն իրականացված աշխատանքներն, ինչպես նաև առաջիկա փուլերի իրականացման ժամանակացույցը։ Քննարկվեցին աշխատանքների կազմակերպման, որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման հետ կապված հարցեր։

Շրջայցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ 

Նման պարբերական այցելությունները հնարավորություն են տալիս տեղում գնահատել աշխատանքների ընթացքը և ապահովել համակարգված վերահսկողություն։

  Հետևեք Երևանի մետրոպոլիտենի գործունեությանը նաև Telegram-ում:

Նմանատիպ նյութեր