6975 դիտում
15:37 19-07-2024
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին
Հուլիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը նախ ներկայացրել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ու Եվրոպական միության դրամաշնորհային աջակցությամբ իրականացվող «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր» երկրորդ փուլի ընթացքը, որի ավարտման շնորհանդեսը կկայանա այս տարվա սեպտեմբերին: Բաբկեն Սեդրակյանը հյուրին ներկայացրեց նաև մետրոպոլիտենի ապագա զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ստորգետնյա տրանսպորտում, նոր վագոնների ձեռքբերման, ԴԵՊՈ-ի վերակառուցման և այլ ծրագրերը:
Դեսպան Վասիլիս Մարագոսը հույս է հայտնել, որ «կանաչ տրանսպորտի» զարգացման և արդիականացման հարցում եվրոպական կողմի աջակցությունը շարունակական կլինի: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հույս հայտնեց, որ սկիզբ առած համագործակցությունն այս ոլորտում էլ առավել կզարգանա: Հանդիպմանը քննարկվեցին նաև սեպտեմբերին կայանալիք դրենաժային թունելի բացման արարողությանը վերաբերող հարցեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1036 դիտում
19:24 29-09-2023
Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
913 դիտում
18:07 11-10-2023
Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին
Այս բաժնից
466 դիտում
16:04 10-09-2024
ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրը
529 դիտում
15:39 10-09-2024
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
406 դիտում
15:27 10-09-2024
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. Փաշինյանի ելույթը