211652_close_icon
views-count2425 դիտում article-date 11:00 06-10-2026

Օրերս Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է «Swedfund International»-ի ներկայացուցիչներին՝ տրանսպորտային ոլորտի ղեկավար Կամիլա Լուդին և խորհրդական Դանիել Նևեսին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/ պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է «Swedfund International»-ի ներկայացուցիչներին՝ տրանսպորտային ոլորտի ղեկավար Կամիլա Լուդին և խորհրդական Դանիել Նևեսին։
Հանդիպման ընթացքում Swedfund-ի ներկայացուցիչները ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու տրանսպորտային ոլորտում ունեցած փորձառությունը, ինչպես նաև նշել համագործակցության հնարավոր ուղղությունները։

Քննարկման առանցքում են եղել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու արդիականացմանն առնչվող հարցերը։ 
Մասնավորապես, Swedfund-ի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցել մետրոպոլիտենին փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով, որոնք կարող են հիմք ծառայել զարգացման ծրագրերի մշակման և հետագա քայլերի պլանավորման համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ավելի հստակեցնելու և Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ուղղված ծրագրերում մասնագիտական փորձառություն ներգրավելու հնարավորություններն։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր