211652_close_icon

ԿԸՀ ներկայացուցիչները մասնակցել են «Ընտրական գործընթացներում ռիսկերի կառավարման» թեմայով աշխատաժողովի

views-count487 դիտում article-date 13:32 18-12-2025
Դեկտեմբերի 16-ին և 17-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը մասնակցել է «Ընտրական գործընթացներում ռիսկերի կառավարման, դիմակայունության ձևավորման և ճգնաժամերի կառավարման վերաբերյալ» երկօրյա աշխատաժողովին։

ԿԸՀ–ից NEWS.am-ին հայտնում են, որ այն  իրականացվել է  Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) կողմից։

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել են ընտրությունների պաշտպանության հիմնական հասկացությունները, իրականացվել է ռիսկերի քարտեզագրում և ինքնագնահատման վարժանքներ։

ՀՀ ԿԸՀ-ն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, տարբեր աշխատաժողովների միջոցով փորձում է ավելի բարելավել իր մասնագիտական կարողությունները։

Միջազգային ընտրական այս կառույցի հետ ՀՀ ԿԸՀ-ն գրեթե քսանամյա համագործակցության փորձ ունի։

Նմանատիպ նյութեր