211652_close_icon

Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարն կաջակցի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանը

views-count445 դիտում article-date 09:45 18-12-2025
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել Սլովենիայի նախագահությամբ «Առաջնորդություն հանուն խաղաղության» խորագրով 2025թ. դեկտեմբերի 15-ին կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը։ Այս մասին NEWS.am–ին հատնում է ՀՀ ներկայացուցչությունը: 

ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է, որ անցյալի չկարգավորված մարտահրավերները, ներկայիս սպառնալիքները և ապագա անորոշությունները հիշեցնում են բազմակողմ դիվանագիտության ներուժի լիակատար իրագործման պահանջվածության մասին, որի առանցքում պետք է լինի ՄԱԿ-ը։ Վտանգավոր բևեռացվածության և աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում առավել քան երբևէ ընդգծվում է ՄԱԿ-ի դերակատարությունն՝ հակամարտությունների կանխարգելմանը, գլոբալ խաղաղության և անվտանգության ճարտարապետության ամրապնդմանը, կայուն զարգացման և մարդու իրավունքների և արժանապատվության ապահովմանը միտված ջանքերն առաջնորդելու հարցում։ 

Ներկայացնելով տարածաշրջանային զարգացումները՝ շեշտվել է, որ հայաստանյան կողմն ակնկալում է, որ ՄԱԿ 10-րդ Գլխավոր քարտուղարը հետևողականորեն աջակցություն կցուցաբերի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և ամրապնդմանն ուղղված քայլերին, որոնց հիմքում ընկած են միջազգային իրավունքի և ՄԱԿ Կանոնադրության նպատակները և սկզբունքները, մասնավորաբար՝ պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքները։ 

Նմանատիպ նյութեր