211652_close_icon

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում, օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1483 դիտում article-date 15:07 17-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մարքս և Շահումյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր