211652_close_icon

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1,7 մլրդ դոլարը. դեսպան

views-count544 դիտում article-date 13:15 17-12-2025
2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականին աճել է 22,5%-ով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Լի Սինվեյը։

«Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերի կտրվածքով երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,79 մլրդ դոլար։ Ավելացել է այցելուների թիվը. այսպես, Հայաստան է այցելել 34 հազար չինացի զբոսաշրջիկ, ինչը բարձր է 2024 թվականի ցուցանիշից», – ասաց նա։

Դեսպանը նշեց, որ 2024 թվականի սեպտեմբերից ավիափոխադրումներ իրականացնող չինական «China Southern Airlines» ընկերությունն առաջիկայում կավելացնի Ուրումչի-Երևան-Ուրումչի չվերթերի հաճախականությունը։

Դեսպանն այս տարին առանձնահատուկ է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանը միացել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին, իսկ հայկական ձեռնարկություններն ակտիվորեն մասնակցում են Չինաստանում անցկացվող այնպիսի խոշոր ցուցահանդեսների, ինչպիսիք են Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսը (CIIE), Կանտոնի տոնավաճառը և Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային ցուցահանդեսը:

Լի Սինվեյը նշեց, որ հայկական բարձրորակ արտադրանքը` ներառյալ «Արարատ» կոնյակը, մեծ պահանջարկ ունի չինացի սպառողների շրջանում:

Դեսպանը նաև մատնանշեց բարձրագույն ուսումնական հաստատությունների և վերլուծական կենտրոնների միջև դինամիկ զարգացող հումանիտար շփումները: Չինական կողմը ակտիվորեն մասնակցում է նաև Հայաստանում ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման գործընթացին:

Նմանատիպ նյութեր