Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը էապես նվազել է
Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիոսը հայտնել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները 2015 թվականի առաջին կեսին 1/3-ով կրճատվել են, փոխանցում է Tass-ը:
Բացի այդ, ապրանքաշրջանառության ծավալները ոչ մի կերպ նախկինի պես չեն հասնում 100 միլիարդ դոլարի ցուցանիշին: Դենիոսվի խոսքով՝ և Ռուսաստանի, և Չինաստանի կառավարությունները չեն պատրաստվում այդ պարտավորությունը իրենց ուսերից գցել:
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-3-ին կայցելի Չինաստան: Ծրագրվում է մոտ 20 փաստաթղթի ստորագրում: