211652_close_icon
views-count4996 դիտում article-date 13:34 04-09-2018

Ադրբեջանի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը

Ադրբեջանի հաշվիչ պալատի «2018 թ. հունվար-հունիս ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը և բյուջեի չափորոշիչները» փաստաթղթի համաձայն՝ երկրի պետական պարտքը գերազանցել է 10 մլրդ դոլարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը ներառում է Ադրբեջանի արտաքին և ներքին պարտքերի վիճակագրությունը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ հուլիսի սկզբին միայն Ադրբեջանի վարկային համաձայնագրերի հիման վրա օգտագործված վարկերի գծով արտաքին պարտքը կազմել է 9,5 մլրդ դոլար: 2018 թ. 6 ամսում այս երկրի արտաքին պարտքն աճել է 1,1 տոկոսով: Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտակա երեք տարում նվազեցնել պետական բյուջեի ծավալը: Դա կանխատեսվում է այդ երկրի նախագահի`«Ադրբեջանի պետբյուջեի կառավարման վերաբերյալ միջին եւ երկար ժամկետի համար ռազմավարության» հաստատման մասին հրամանագրով, ըստ որի 2019 թվականին պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 18 մլրդ 790,7 մլն մանաթ, ծախսերը` 18 մլրդ 919,7 մլն մանաթ:

Նմանատիպ նյութեր