211652_close_icon
views-count1009 դիտում article-date 12:51 20-11-2026

Մհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։

Փոխվարչապետը կարևորել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և եվրոպական ինտեգրման ճանապարհին չեխական կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Նմանատիպ նյութեր