211652_close_icon
views-count1372 դիտում article-date 21:00 16-12-2025

ԱԽ քարտուղարը Մատենադարանում էր՝ անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով

Մատենադարան է այցելել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց զատ՝ ծանոթացել է նաև անվտանգային և վերականգնման ենթակառուցվածքներին, այցելել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը մեծապես կարևորել է Մատենադարանի հավաքածուների համաքրիստոնեական նշանակությունը և կառույցի առաքելությունը այդ արժեքների միջազգայնացման գործում:

Նմանատիպ նյութեր