211652_close_icon

Եկեղեցին դարձրել են քաղաքական կուսակցություն, հոգևոր թեմաներով քարոզ չկա, անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

views-count973 դիտում article-date 11:46 15-12-2025
Հոգևոր թեմաներով վաղուց Հայաստանի սովորական եկեղեցիներում քարոզ չկա: Դուք գիտեք, որ պատարագի կարգի մեջ անպայման պատարագի մի հատվածում պատարագող քահանան պետք է քարոզով հանդես գա: Քաղաքական տեքստերը գրում են, ուղարկում, ասում` կարդա:

Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ: 

«Դարձրել են քաղաքական կուսակցություն, ինչը բացարձակապես անընդունելի և անթույլատրելի է: Այն օրվա դրվագը ես չգիտեի, ինձ ցույց տվեցին, որ եկեղեցու գործող ղեկավարը օդանավակայանում դուրս է գալիս, ասում է՝ բա կոչերով հանդես են եկել, որ եկեք դիմավորենք և այլն, դուրս է գալիս, ասում է՝ բա ո՞ւր է ժողովուրդը: Իսկ ժողովուրդ չկա, չկա ժողովուրդ, որովհետև ինքը ժողովրդի համար չի եղել, ժողովուրդն էլ իր համար չկա, ինքը ժողովրդին եկեղեցուց վանել է»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր