211652_close_icon
views-count3108 դիտում article-date 15:12 24-04-2022

Ժամանակ չկա կուսակցություն-կուսակցություն խաղալու, մենք թուրքից ոչնչով պակաս չենք, մանավանդ ադրբեջանցիներից, իրենք գազար վաճառողներ են եղել ընդամենը․ Տիգրան Արզաքանցյան

Tert.am-ը գրում է. Թուրքը ոչ մի անգամ մեզ բարեկամ չի եղել և չի էլ լինելու, համագործակցությունը ուրիշ բան է, բարեկամությունը՝ ուրիշ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության Տիգրան Արզաքանցյանը։

«Իշխանությունները Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուց առաջ նախ պետք է ստիպեն, որ գերիներին վերադարձնեն, պետք է նախ հասկանանք քանի գերի ունենք, ինչից հետո հասկանանք` ի՞նչ հարցեր է մեր առաջ դնում Ադրբեջանը։ 5 առաջարկ է ներկայացվել ՀՀ-ին, մենք ի՞նչ հարցեր ենք իրենց առաջ դրել, մենք ի՞նչ ենք պահանջում իրենցից»։

Հարցին` իշխանությունների դեմ պայքարելու համար փողոց դուրս կգա՞ մյուս ընդդիմադիրրների հետ , Արզաքանցյանը ասաց.

«Մեր կուսակցությունը պայքարելու է մինչև վերջ մեր պետության համար, պատերազմ էլ լինի, էլի գնալու ենք։ Չի կարելի շարժվել Ադրբեջանի պահանջներով։ Ես չեմ համարում, որ մեր ազգը պարտվել է, պատերազմն է եղել ձախողված։ 1990-ականներին, երբ մենք ազատագրում էինք մեր տարածքները, որտեղ էր Ալիևը, որ թփի տակ էր պախկվել։ Հիմա էլ 8 երկրի հետ կոալիցիա են կազմել հարձակվել փոքր Ղարաբաղի վրա։

Այսօր մենք ժամանակ չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու, պետք է մտածենք մեր երկրի համար, մենք թուրքից ոչնչով պակաս չենք, մանավանդ ադրբեջանցիներից, իրենք գազար վաճառողներ են եղել ընդամենը»։

Այն հարցին` միանալու է Արթուր Վանեցյանի պայքարին, Արզաքանցյանը ասաց.

«Ես ոչ մեկին չեմ միանում, ես միանում եմ իմ ժողովրդին։ Մի ճանապարհ կա, երբ բոլորը միավորվեն, այլ ոչ թե կանգնեն մեկ մարդու կողքին, ճիշտ ճանապարհ պետք է  գծենք և դրանով առաջ գնանք»։

Նմանատիպ նյութեր