211652_close_icon
views-count1561 դիտում article-date 19:06 14-12-2025

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Բեռլին՝ Զելենսկու հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Բեռլին, որտեղ, ինչպես սպասվում է, տեղի կունենան Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ քննարկումները։

Նրանց ժամանման մասին հայտնել են DPA-ն և Associated Press-ը: Սպասվում է, որ բանակցություններին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ու եվրոպացի առաջնորդները: Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել Ուիթքոֆի և Քուշների Բեռլին ժամանումը: Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչները պատրաստ են մասնակցել Եվրոպայում կայանալիք բանակցություններին, եթե դա իմաստ ունենա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես ժամանել է Բեռլին, այդ մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։

Նմանատիպ նյութեր