Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները Մերձավոր Արևելքում բանակցություններ է անցկացնում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն այց է կատարել Մերձավոր Արևելք։ Այդ մասին հաղորդում է Politico թերթը՝ իր աղբյուրին հղումով։
Նշվում է, որ Քուշներին ուղեկցում են նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Դինա Փաուելլը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբալթթը։
Թերթի տվյալներով՝ Քուշներն արդեն հասցրել է հանդիպել Հորդանանի, Քաթարի և Սաուդյան Արաբիայի առաջնորդների հետո, ինչից հետո ուղևորվել է Իսրայել։
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ նա պատրաստվում է հանդիպել Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ, որպեսզի քննարկի իսրեյալապաղեստինյան խաղաղ բանակցություններ անցկացնելու տարբերակը։