211652_close_icon

Երևանի պարեկները կարճ ժամանակում հայտնաբերեցին առանց ամրակապվելու, երեխային գիրկը նստեցրած, «Mercedes»-ի օրինախախտ վարորդին. ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count17690 դիտում article-date 14:44 18-08-2025
Երեկ՝ օգոստոսի 17-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «Mercedes»-ի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, առանց ամրակապվելու, երեխան գրկին, վարում ավտոմեքենան: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են օրինախախտ վարորդին, ում ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարել էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա: 
 
Զարմանալի է, որ Իսակովի պողոտայում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները չէին նկատել օրինախախտ վարորդի վտանգավոր «օյինբազությունը»: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր