211652_close_icon

«Ռեալը» մնացել է 9 ֆուտբոլիստով և պարտվել «Սելտային»

views-count778 դիտում article-date 22:30 08-12-2025
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 0-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել «Սելտայից»։

Դուբլ է գրանցել շվեդ Ուիլիոթ Սվեդբերգը։

«Ռեալըը» 64-րդ րոպեից` Ֆրան Գարսիայի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Իսպանացի պաշտպանը մեկ րոպեում երկու դեղին քարտ է ստացել։

90+2-ին մադրիդցիներից կարմիր քարտ է ստացել նաև Ալվարո Կառերասը։ Նա նույնպես դեղին քարտից անմիջապես հետո մրցավարի հետ վիճելու համար հեռացվել է։

Ալոնսոյի թիմը 36 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Բարսելոնան» 40 միավոր ունի։ «Սելտան» 19 միավորով 10-րդ տեղում է։

Նմանատիպ նյութեր