211652_close_icon

Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ «Մեր ձևով»-ի խոսնակ

views-count247 դիտում article-date 20:16 08-12-2025
Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։

Գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Ահա թե ինչ տեսք է ունեցել Ռիո մոլի տարածքը, մինչև 2017 թվականը` Սամվել Կարապետյանի ներդրումը։

Իհարկե,   «առաջընթաց» է, որ վերջապես ՔՊ-ականներից մեկը խոսեց երկրում գործարան կառուցելու և արտադրություն հիմնելու մեր օրակարգի մասին,  բայց  ՔՊ-ական պատգամավորին հուշեմ` 2017թվականից հետո Տաշիր Գրուպը  ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել։
Իսկ Ռիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց։ Բայց, Սիսակ Գաբրիելյանը, ՔՊ-ական չէր լինի, եթե Հ1-ի ռեպորտաժը, որից օգտվել է, չֆիլտրեր ու այս փաստը միտումնավոր բաց չթողներ։ Այնպես որ, իրենք շարունակելու են աղմկել, Սամվել Կարապետյանը` կառուցել։

Հ.Գ. Իշխանական պատգամավորին մի բան էլ հիշեցնեմ` մինչև 2017թ-ը, Ռիո մոլի կառուցումը, իր հիշատակած ավերակ գործարանի տարածքը Սարալանջի պողոտան  երկու մասի էր բաժանել։ Դա փաստող լուսանկարն էլ Մեկնաբանության մեջ եմ թողնում»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նմանատիպ նյութեր