2075 դիտում
18:12 02-05-2018
Կապի նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց
Այսօր՝ մայիսի 2-ին, առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից:
Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար:
Ճանապարհային երթևեկության անխափան ընթացքը և անվտանգությունն ապահովելու նպատակով՝ նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին երթևեկության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
517 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
541 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները