211652_close_icon

Մարզերի և մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները «Բաց դասի» շրջանակում ճանաչողական այցով եղել են ԱԺ-ում

views-count319 դիտում article-date 17:10 06-12-2025
 Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները «Բաց դասի» շրջանակում ճանաչողական այցով եղել են Ազգային ժողովում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հյուրընկալել է Երեւանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 հիմնական դպրոցի սաներին:

Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի սաները հարցուպատասխանի ձեւաչափով շփվել են պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։

Խորհրդարանական Սոնա Ղազարյանը զրուցել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ–ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ։

Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Խորհրդարանականներ Ալխաս Ղազարյանն ու Հրաչյա Հակոբյանը «Բաց դաս» են անցկացրել Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: Ալխաս Ղազարյանը հանդիպել է նաեւ Երեւանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցի սաների հետ:

Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանի հետ։

Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաներին հյուրընկալել են խորհրդարանականներ Մարիամ Պողոսյանն ու Գայանե Եղիազարյանը։

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի միջնակարգ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ։

Շիրակի «Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների եւ դասախոսների հետ զրուցել են խորհրդարանականներ Ջուլիետա Ազարյանն ու Կարեն Սարուխանյանը։

Հանդիպումների ընթացքում պատգամավորները պատասխանել են երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերին, կրթական բարեփոխումներին, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցներում գնահատականի բացակայության՝ դրական եւ բացասական կողմերին։
Անդրադարձ է կատարվել նաեւ օդի աղտոտվածության խնդրին։

Հյուրերը եղել Ազգային ժողովի գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը, օթյակից հետեւել խորհրդարանի աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր