211652_close_icon

Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ քննարկումների ծավալումը․ Վարդան Ոսկանյան

views-count745 դիտում article-date 10:49 03-12-2025
Որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, սակայն Արցախյան հիմնախնդիրը փակված չէ։  Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Դրա ապացույցն է պարբերաբար այդ խնդրի մասին ներհայաստանյան ակտիվ, ես կասեի նույնիսկ՝ կատաղի, քննարկումների ծավալումը, որի հերթական փուլի ականատեսն ենք հիմա։ Ի դեպ, այս հանգամանքը միգուցե հաճախ մեզանից ավելի լավ հասկանում է նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը, ուստի և շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը քարոզչական և տարբեր այլ «փափուկ ուժի» մակարդակներում։

Ի տարբերություն մեզ, որ այդպես էլ չընկալեցինք, թե պետք է լուծել արհեստածին Ադրբեջանի խնդիրը, ըստ այդ բռնապետի՝ անհրաժեշտ է «լուծել» ոչ միայն կամ, ավելի ճիշտ, ոչ թե Արցախի, այլ, մեծ հաշվով, Հայաստանի «խնդիրը»»,-գրել է Վարդան Ոսկանյանը:

Նմանատիպ նյութեր