slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Հարսնաքարի» գործով վերաքննիչի վճռից հետո ամբաստանյալների հարազատներից ոմանք ուշաթափվել են, մեկին էլ Շտապ օգնությունը տեղափոխել է հիվանդանոց
211652_close_icon

«Հարսնաքարի» գործով վերաքննիչի վճռից հետո ամբաստանյալների հարազատներից ոմանք ուշաթափվել են, մեկին էլ Շտապ օգնությունը տեղափոխել է հիվանդանոց

views-count4457 դիտում article-date 14:54 23-06-2014
«Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատարանի վճռից հետո ամբաստանյալներից հարազատներից ոմանք դատարանում ուշաթափվեցին, իսկ Գարիկ Մարգարյանի մոր՝ Նունե Մարգարյանի վիճակն այնքան է վատացել, որ նրան Շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի կինը` Աստղիկը, ով եւս դատարանում ուշաթափվել էր: «Հիմա Նունեին տեղափոխել ենք տուն, սրսկումներից հետո մի քիչ հանգստացել է: Բայց մի շարք դեղեր են նշանակել, որոնք գնելու հնարավորություն եւս չունի»,- ասաց ամբաստանյալի կինը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել վճիռը: Տեղեկացրել էինք նաեւ, որ «Հարսնաքարի» գործով հունիսի 13-ին վերաքննիչ դատաքննության ընթացքում մեղադրող դատախազը իր ճառում արժանահավատ համարեց տուժողների ցուցմունքը եւ անարժանահավատ մեղադրյալներինը, ինչպես նաեւ փոխանցեց, որ սույն դատական գործով վճիռը կայացվելու է հուլիսի 23-ին, ժամը 13.00-ին: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ «Հարսնաքարի» գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված 6 ամբաստանյալների հարազատները եւ նրանց փաստաբանները պահանջում են իրարից տարանջատել 6-ի գործը եւ յուրաքանչյուրին դատապարտել ըստ նրանց կատարած արարքի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին Նունե Մարգարյանը եւ Արման Բաղդասարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր