211652_close_icon
views-count3469 դիտում article-date 12:05 04-03-2025

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ բազմաբնակարանային շենքի նկուղները տարիներ շարունակ ողողվում են կեղտաջրերով, իսկ պատասխանատուները խնդրի լուծումը մեկը մյուսի վրա է գցում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երկար տարիներ է՝ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 3-րդ շենքի նկուղները չեն չորանում կեղտաջրերից, ավելին՝ ամեն անգամ շենքի դիտահորերը լցվում են և կեղտաջրերի քանակը ավելանում է, ինչից առաջացած վնասակար գազերը և հոտը լցվում են շենքի առաջին հարկերի բնակարաններ և ոչ միայն։

Այսօր՝ մարտի 2-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչները ասացին․

«Խնդիրը տարիների պատմություն ունի։ Դիմել ենք բոլոր կառույցներին՝ Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, համատիրություն, «Վեոլիա ջուր» սակայն մեկը մյուսի վրա է գցում։ Փաստը նա է, որ բակի դիտահորերը հաճախակի լցվում են և կեղտաջրերը լցվում են նկուղներ։ Հատկապես ամռան ամիսներին ահավոր հոտ է գալիս, առաջին հարկերի բնակարաններում նստել չի լինում, մի թե լուծում չկա այս հարցին։ Պարտաճանաչ ջրի համար գոյացած կոմունալները վճարում ենք, հարկերը մուծում ենք, համատիրության վճարումները կատարում ենք, բայց փոխադարձ պարտականությունները չի կատարվում և մենք ստիպված մեր միջոցներով այդ կեղտաջրերը հեռացնում ենք նկուղներից՝ միջև հաջորդ լցվելը, որը սովորաբար մեկ կամ երկու շաբաթ հետո է լինում»։

Վերջում հուսահատ բնակիչները ևս մեկ անգամ դիմեցին պատասխանատու կառույցներին, որ «ջայլամի կեցվացքից» դուրս գան և խոսքից գործի անցնեն, քանի որ դիմացը ամառ է և տաք օրեր։

Լուսանկարներն ու տեսանկութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր