21810 դիտում
16:13 29-01-2025
Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. քաղաքապետարանի քթի տակ 2 ամիս է՝ կեղտաջրերն անխնա հոսում ու հասնում են դպրոց, վարժարան. իսկ քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը խնդիրը վերացնելու աշխատանքները մեկը մեկի վրա են գցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորհդարանի փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, ասելով, որ մոտ 2 ամիս է՝ նշված փողոցով կեղտաջրերը անխնա հոսում են, իսկ Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը իրենց բազմաթիվ, գրեթե ամենօրյա հեռախոսազանգերին պատասանում են, թե խնդիրն իրենց տիրույթում չէ. «Վեոլիա ջուր»-ն ասում է՝ իմ գործը չի, քաղաքապետարանն ասում է՝ «իմ գործը չի»:
Այսօր՝ հունվարի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները մատնացույց էին անում այն վայրը, որտեղից կեղաջուրը հոսում ու անցնում է ճանապարհով՝ հասնելով մինչև վարժարան, դպրոց, նույնիսկ Գրիգոր Լուսավորիչ փողոց:
«Ում ասես՝ դիմել ենք, ոչ մի օգուտ: Անտանելի վիճակ է: Հիմա էս ժամին կեղտաջրերն այդքան ուժեղ չեն հոսում, բայց երբ աշխատանքային ժամը վերջանում է, բնակիչները վերադառնում են տուն, դե բնականաբար մարդիկ զբաղվում են կենցաղային գործերով, տներն են մաքրում, լվացք են անում ու կեղաջրերի հոսքն ուժեղանում է:
Ավելի ցավալին այն է, որ մի քանի 100 մետր այն կողմ Երևանի քաղաքապետարանն է, բայց քաղաքապետը չի բարեհաճում գոնե 1 րոպեով, անգամ ոտքով գալ ու համոզվել, որ բնակիչները գույները չեն խտացնում: Ամոթն էլ է լավ բան. 21-րդ դարում, քաղաքի կենտրոնում նման հակասանիտարական վիճակ չես տեսնի անգամ եվրոպական ոչ մի երկրում: Մինչդեռ մեր իշխանություններն ասում են, թե մենք ճանապարհ ենք բռնում դեպի Եվրոպա: Հետաքրիր է՝ թե Եվրոպայում նման բան լիներ ու տևեր 2 ամսից ավելի, էդ երկրի պաշտոնյաները սեփական ձեռքերով կմաքրեին կեղտը ու բնակիչներից էլ մի 100 անգամ ներողություն կխնդրեին, կկատարեին փոխհատուցում, և չի էլ բացառվում, որ այդ պաշտոնյաները պաշտոնանկ կարվեին, մինչդեռ մեզ մոտ՝ Երևանում, պատկերն այլ է: Ինչքան ուզում ես՝ բարձրաձայնիր, ինչքան ուզում ես՝ խնդիրը ներկայացրու, մեկ է՝ պաշտոնյաներին հետաքրքրում է իրենց պարգևավճարներն ու աշխատավարձերի բարձացումը, բայց վատ է, որ իրենց կաբինետներում նստած ու իրենց թափանները լցնող այդ «վայ-պաշտոնյաները» չգիտեն, կամ գուցե գիտեն, բայց իրենց գցում են «դոդի բախչեքը», որ մեր հարկատուների հաշվին են իրենց դրամապանակների պաունակությունը շատացում, այն է՝ մեր տված գումարներով է, որ իրենք պարգևավճարներ են ստանում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+