211652_close_icon

Հայ hրաձիգներն արծաթե մեդալներ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում

views-count1501 դիտում article-date 17:35 28-11-2025
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում: 

Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող  միջազգային մրցաշարում Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։

Եզրափակչում Խլղաթյան-Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։ 

Նմանատիպ նյութեր