211652_close_icon
views-count1612 դիտում article-date 16:00 04-03-2023

Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Ռուդիկ Մկրտչյանն և Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալներ են նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում։ Գրում է Armsport.am-ը։

55 կգ քաշայինների եզրափակչում Մկրտչյանը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին, իսկ 63 կգ քաշայինների եզրափակչում Պողոսյանը պարտվել է բուլղարացի ըմբիշին։

Երեկ՝ մարտի 3-ին, պայքարի է դուրս եկել նաև մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանը (87 կգ)։ Նազարյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։

Այսօր մրցագորգ դուրս կգան նաև Մալխաս Ամոյանը (77 կգ) և Սլավիկ Գալստյանը (67):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանն ավելի վաղ հաղթել է այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարապետ Չալյանին, սակայն հետագայում պարտվել է:

Նմանատիպ նյութեր