Հայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի երիտասարդների հավաքականի ներկայացուցիչ Ռոմիկ Մելքոնյանը օղակների վարժության եզրափակչում նվաճել է բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Հայաստանի պատանիների հավաքականի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանը երկու գործիքների՝ ազատ վարժությունների և օղակների եզրափակիչներում նվաճել է արծաթե մեդալներ։
Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը ազատ վարժությունների մարզագործիքի եզրափակչում նվաճել է արծաթե մեդալ։
Հայաստանի երիտասարդների հավաքականի ներկայացուցիչ Արման Ղուկասյանը նժույգ թափեր մարզագործիքի վարժությունում դարձել է հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։