211652_close_icon

Հայ ծանրորդները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում

views-count757 դիտում article-date 12:19 31-08-2025
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամներ Դավիթ Հովհաննիսյանն ու Ռաֆիկ Հարությունյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:

Լեհաստանում կայացած Վալդեմար Մալակի անվան միջազգային մրցաշարում Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ոսկե, իսկ Ռաֆիկ Հարությունյանը` արծաթե մեդալակիր:

Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 365 կգ արդյունք, իսկ Հարությունյանը՝ 352 կգ:

 

Նմանատիպ նյութեր