211652_close_icon

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում․ վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայր․ Գառնիկ Դանիելյան

views-count2194 դիտում article-date 09:16 26-11-2025
Այս պահին գտնվում եմ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, որտեղ հրդեհը միմիայն ավելի է ուժգնանում: Այս մասին գրել է գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հրշեջ-փրկարարներն օրեր շարունակ առանց դադարի շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Ուզում եմ իսկապես ըստ արժանվույն գնահատենք այս մարդկանց անձնվիրությունը:

Ցավոք, հրդեհի բռնկման օջախները բազմաթիվ են: Վտանգ կա, որ կրակը կարող է հասնել Սեմյոնովկա բնակավայրին:

Աշխատանքներին խանգարում է խոտածածկի չորությունը, քամին՝ նպաստելով հրդեհի տարածմանը:

Կարծում եմ, որ փրկարարները միայնակ չեն կարող կասեցնել ահռելի մասշտաբների հասնող այս աղետը: Պետք է ողջ ռեսուրսները ներդնել հրդեհաշիջման աշխատանքներին: Անհրաժեշտ է ընդգրկել մեծաքանակ կամավորների:

Յուրաքանչյուրի մասնակցությունը կարող է նպաստել ժամ առաջ հրդեհի մեկուսացմանը և դեպի բնակավայրեր տարածմանը»,-գրել է Դանիելյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր