211652_close_icon
views-count1915 դիտում article-date 19:10 25-11-2025

Հայտնի են ՉԼ-ի «Չելսի»-«Բարսելոնա», «Արսենալ»-«Բավարիա» հանդիպումների մրցավարները

Սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսի» – «Բարսելոնա» հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եզրերում նրան կօգնեն Տոմաժ Կլանչնիկը և Անդրաժ Կովաչիչը, չորրորդ պաշտոնյան է Դավիդ Շմայցը։ Տեսաօգնական է նշանակվել Քրիստիան Դինգերտը, նրա օգնական` Բենյամին Բրանդը։
Տուրի մյուս կենտրոնական` «Արսենալ» – «Բավարիա» հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները։

Հանդիպման մրցավար է նշանակվել Մարկո Գուիդան։ Նրան եզրերում կօգնեն Ֆիլիպո Մելին ու Ջորջիո Պերետին, տեսաօգնականը կլինի Ալեսադնոր Դի Պաոլոն, նրա օգնականը` Մարկո Դի Բելոն, չորրորդ պաշտոնյան` Ֆաբիո Մարեսկան։

Հանդիպումները կկայանան համապատասխանաբար նոյեմբերի 25-ին ու 26-ին։

Նմանատիպ նյութեր