Պորտուգալիա–Հայաստան խաղի մրցավարները հայտնի են
Ֆուտբոլի Պորտուգալիայի և Հայաստանի հավաքականների միջև ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպումը կսպասարկեն Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող մրցավարներ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Իրֆան Պելտոն, որին եզրերում կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը ու Դավոր Բելժոն։ Չորրորդ պաշտոնյան Միլոշ Գիգովիչն է, VAR-ի մրցավարները` Ջալուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:
Վերջին տուրից առաջ F խմբի մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում են պորտուգալացիները։ Հունգարիայի հավաքականն ունի 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։