211652_close_icon
views-count21121 դիտում article-date 12:01 09-01-2022

Ավտովթար Երևանում․ բախվել են Hyundai Sonata-ն ու Opel Combo-ն, վերջինս կողաշրջվել է․ օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Բարգրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Մարկոսյանի վարած Hyundai Sonata-ն մակնիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Անտոնյանի վարած Opel Combo մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Opel-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Քանի որ կողաշրջման արդյունքում Opel-ը մասամբ փակել էր երթևեկելի գոտին, տեղում ծառայություն կատարող պարեկներ Արմեն Մուրադյանն ու Արթուր Հակոբյանը կարողացել են ճիշտ կարգավորել երթևեկությունը, ինչի շնորհիվ էլ խցանում տեղի չի ունեցել։

Փաստի առթիվ Պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր