211652_close_icon

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ․ Նիկոլ Փաշինյան

views-count1030 դիտում article-date 13:56 22-11-2025
ՀՀ վարչապետն Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է: Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների աշխատակիցներ:

ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տարածած կարճ տեսանյութից, Փաշինյանը պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:

«Սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հնարավորթյունները, պաշտպանական տեխնոլոգիաների հասանելիությունը ավելացվում է անգամնվերով։ 

Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,-ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր