211652_close_icon
views-count3004 դիտում article-date 15:15 29-10-2022

Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե աշխարհում կա երկիր, որը Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող այդ մասին հրապարակային արտահայտվի, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ իրենց մեծագույն առաքելությունը Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացելն է:

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր  մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ իմի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին», - ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր