211652_close_icon
views-count949 դիտում article-date 17:49 26-12-2024

Հայաստանի նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններն էին տնտեսական համագործակցությունը, ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, միջազգային հարաբերություների ամրապնդումը. Փաշինյան

2024 թվականի ընթացքում, երբ ԵԱՏՄ–ն նախագահում էր Հայաստանը, միության հիմնական առաջնահերթություններն են եղել տնտեսական համագործակցությունը, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ստեղծումը, ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը և միջազգային հարաբերություների ամրապնդումը։ Այս մասին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը միացել էր տեսակապով։

«Հայաստանի նախագահությունը մոտենում է ավարտին, ու մեր նախագահության ժամանակ ԵԱՏՄ առաջնահերթություններից են եղել նաև կոոպերատիվ ներուժի և թվային տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև ՏՏ ոլորտի ներուժի կոնսոլիդացիան` գյուղատնտեսական համակարգում ինովացիոն լուծումներ ներդնելու համար»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն, ամփոփելով ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները, խոստացավ 2024 թվականի հայաստանյան զարգացումների մանրամասները ներկայացնել ավելի ուշ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկումից հետո։

Նշենք, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին այսօր ներկա է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր